この記事は、ウィキペディアの項目「Նյու_Յորք_-_Վիքիպեդիա՝_ազատ_հանրագիտարան_(2022_12_6_9_16_06).html」を素材として二次利用しています。

前記項目と同様CC-BY-SA 3.0のもとで公表されます。

文章の各部をクリックすることで対応部が着色するように改変されています。

操作方法は関数型玩具製作所

Նյու Յորք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյու Յորք (այլ կիրառումներ)

Նյու Յորք (անգլ.՝ New York), Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբնակեցված քաղաքը[4]։ 2016 թվականի տվյալներով՝ 784 կմ² տարածքի վրա[5][6] բնակվում է 8,537,673 մարդ[7], ինչն էլ Նյու Յորքը դարձնում է Միացյալ Նահանգների ամենախիտ բնակեցված քաղաքը[8]։ Տեղակայված լինելով Նյու Յորք նահանգի ծայր հարավում՝ քաղաքը Նյու Յորք մերձքաղաքային շրջանի կենտրոնն է, որն աշխարհում ամենաբնակեցվածն է[9][10]։ Համաշխարհային հզոր այս քաղաքը[11] մեծ ազդեցություն ունի առևտրի, ֆինանսների, մեդիայի, արվեստի, նորաձևության, հետազոտությունների, տեխնոլոգիայի, կրթության և ժամանցի վրա․ քաղաքի արագ տեմպը[12][13] հայտնի է «Նյույորքյան րոպե» անվամբ[14]։ Այստեղ է գտնվում Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր գրասենյակը[15]։ Նյու Յորքը միջազգային դիվանագիտության կարևոր կենտրոնն է[16] և նկարագրվում է որպես աշխարհի[17][18][19][20][21] մշակութային, ֆինանսական և մեդիա մայրաքաղաք[22][23]։

Exquisite-kmix.png
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (դեկտեմբերի 18, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Բնակավայր
անգլ.՝ New York[1]
անգլ.՝ Fort Neu-Amsterdam[1]
Դրոշ Զինանշան
Flag of New York City.svg Arms of New York City.svg

NYC Downtown Manhattan Skyline seen from Paulus Hook 2019-12-20 IMG 7347 FRD (cropped).jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ներքին բաժանումՆյու Յորք շրջան, Բրուքլին, Քուինս, Բրոնքս շրջան և Ռիչմոնդ շրջան
Հիմնադրված է1624[2] և 1626[1] թ.
Մակերես1213,369839 կմ²
ԲԾՄ11 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն8 804 190 մարդ (ապրիլի 1, 2020)[3]
Ժամային գոտիEDT?, UTC-5 և UTC−4
Հեռախոսային կոդ212, 347, 646, 718, 917 և 929
Փոստային ինդեքսներ1000010499, 1100411005, 1110011499 և 1160011699
Ավտոմոբիլային կոդNY
Պաշտոնական կայքnyc.gov(անգլ.)
##Նյու Յորք (ԱՄՆ)
Red pog.png

Տեղակայված լինելով աշխարհի ամենամեծ բնական ծովախորշում[24][25]՝ Նյու Յորքը կազմված է 5 բորոներից, որոնցից յուրաքանչյուրը Նյու Յորք նահանգի առանձին շրջան է[26]։ Հինգ բորոները՝ Բրուքլինը, Քուինսը, Մանհեթենը, Բրոնքսը և Սթաթեն Այլենդը, 1898 թվականին միավորվել են՝ դառնալով մեկ քաղաք[27]։ Քաղաքը և դրա մերձքաղաքային շրջանը ԱՄՆ օրինական գաղթելու համար առաջնային մուտքն է[28][29][30], և քանի որ Նյու Յորքում խոսում են ավելի քան 800 լեզվով[31][32][33], այն այդ առումով աշխարհի ամենաբազմալեզու քաղաքն է[32][34][35]։ Նյու Յորքն ունի ավելի քան 3.2 մլն բնակիչ, որոնք ծնվել են ԱՄՆ-ից դուրս[36] այն աշխարհի ամենաշատ օտարազգի բնակչություն ունեցող քաղաքն է։ 2016 թվականի տվյալներով[37]՝ Նյու Յորք մերձքաղաքային շրջանն ամենաբնակեցվածն է ԱՄՆ-ում, սա վերաբերվում է և՛ Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանին (MSA, 20.2 մլն)[38], և՛ Միացյալ վիճակագրական տարածաշրջանին (CSA, 23.7 մլն)[39]։ 2013 թվականին Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանն արտադրել է գրեթե $1.39 տրիլիոն ԱՄՆ դոլարի համախառն մերձքաղաքային արտադրանք[40]։ 2012 թվականին Միացյալ վիճակագրական տարածաշրջանն[41] արտադրել է $1.55 տրիլիոն համախառն մերձքաղաքային արտադրանք։ Նյու Յորքի Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանի համախառն ներքին արդյունքն ավելի բարձր է, քան բոլոր երկրներինը՝ բացառությամբ 11 երկրի, իսկ Միացյալ վիճակագրական տարածաշրջանինը՝ ավելի բարձր է, քան բոլոր երկրներինը՝ բացառությամբ 12 երկրի[42]։

Նյու Յորքը հիմնադրվել է 1624 թվականին Ստորին Մանհեթենում Հոլանդիայի գաղութարարների կողմից` որպես առևտրային կենտրոն, և 1626 թվականին անվանվել է Նոր Ամստերդամ[43]։ 1664 թվականին քաղաքը և շրջակա տարածքներն անցել են անգլիական իշխանության տակ[43], և երբ Անգլիայի Չարլզ II արքան այդ տարածքները նվիրել է եղբորը՝ Յորքի դքսին, վերանվանվել է Նյու Յորք[44]։ 17851790 թվականներին Նյու Յորքը եղել է ԱՄՆ-ի մայրաքաղաքը[45]։ Այն 1790 թվականից երկրի ամենամեծ քաղաքն է[46]։ Ազատության արձանը, որը համարվում է Միացյալ Նահանգների և նրա ժողովրդավարության խորհրդանիշը[47], 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ողջունում էր Ամերիկա ժամանած միլիոնավոր մարդկանց, որոնք ներգաղթել էին նավով[48]։ Այժմ Նյու Յորքը համարվում է նորարարության և ձեռնարկատիրության[49], սոցիալական հանդուրժողականության[50] և շրջակա միջավայրի կայունության[51][52] համաշխարհային հանգույց և ազատության ու մշակութային բազմազանության համաշխարհային խորհրդանիշ[53]։

Նյու Յորքի շատ վարչական շրջաններ և հուշարձաններ բավականին հայտնի են․ 2016 թվականին քաղաք է այցելել ռեկորդային՝ 61 միլիոն զբոսաշրջիկ[54], 2013 թվականին Նյու Յորքում էին գտնվում աշխարհի ամենաշատ այցելվող 10 զբոսաշրջային վայրերը[55]։ Որոշ աղբյուրներ Նյու Յորքը դասել են որպես աշխարհի ամենաշատ լուսանկարված քաղաք[56]։ Թայմս Սքվերը համարվում է աշխարհի «սիրտը»[57], իսկ նրա «խաչմերուկները»[58] Բրոդվեյի թատերական թաղամասի լուսավոր հաբն են[59]՝ աշխարհի ամենաաշխույժ հետիոտնային հանգույցը[60][61] և աշխարհի զվարճալիքների ամենամեծ կենտրոնը[62]։ Քաղաքի շատ կամուրջներ, երկնաքերներ[63] և զբոսայգիներ հայտնի են ամբողջ աշխարհում։ Ստորին Մանհեթենի Ֆինանսական վարչական շրջանում է գտնվում Ուոլ Սթրիթը, որի համար Նյու Յորքը համարվում է աշխարհի տնտեսապես ամենահզոր քաղաքը և առաջատար ֆինանսական կենտրոնը[21][64][65][66] քաղաքում են գտնվում ընդհանուր շուկայական կապիտալիզացիայով աշխարհի 2 ամենամեծ ֆոնդային բորսաները՝ Նյու Յորքի ֆոնդային բորսան և NASDAQ-ը[67][68]։ Մանհեթենի անշարժ գույքի շուկան ամենաթանկն է աշխարհում[69][70]։ Մանհեթենի Չայնաթաունում է կենտրոնացած Արևմտյան կիսագնդի չինացիների մեծ մասը[71][72]՝ տարբեր առումներով զարգացնելով Չայնաթաուններն ամբողջ քաղաքում[73][74]։ Մատուցելով 24/7 ծառայություն[75]՝ Նյու Յորքի մետրոպոլիտենը խոշորագույնն է աշխարհում՝ 472 կայարանով[76][77][78]։ Նյու Յորքում է գտնվում ավելի քան 120 քոլեջ և համալսարան՝ Կոլումբիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը, Ռոքֆելլերի համալսարանը, որոնք ընդգրկված են աշխարհի առաջատար 35 բուհերի սանդղակում[79][80]։